Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել