Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե ԱԲՈՎՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»: