Փաստացի ունենք 2 անհետ կորած։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ունենք 16 հայտնաբերբած դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի կմնա մեկ անհետ կորած։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որին մենք փնտրում էինք, պարզվեց, որ կապ է հաստատել հարազատների հետ։ Նա լիրվ այլ պայմաններում վիրահատվել է և կապի է դուրս եկել»,-նշեց նա։
Նախարարը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ որոնումները շարունակվում են կիսակառույց շենքում, որը չի փլուզվել։ Հրդեհի ամբողջական մարում է եղել, տեղ-տեղ իրականացվում են հովացման աշխատանքներ։
«Մեր գնահատմամբ եռահարկ կիսակառույց շինությունը ենթակա է ապամոնտաժման։ Մենք հակված ենք, որ դա կատարեն մասնագիտացված ապամոնտաժման ընկերություններ»,-ասաց Արմեն Փամբուխչյանը։
Նախարարի խոսքով՝ մոտ 4 տոննա հրավտանգ նյութ է եղել շենքի պահեստում