Հավանականությունը փոքր է, որ մենք փլատակներից կարող ենք հայտնաբերել ողջ մնացած քաղաքացի․ փոխնախարար

Հավանականությունը փոքր է, որ մենք փլատակներից կարող ենք հայտնաբերել ողջ մնացած քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Հուսանք, որ դա տեղի կունենա այնուամենայնիվ։ Այս պահին ունենք  23 անհետ կորած համարվող քաղաքացի։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է այրված շինության առկայությունը։ Այն ցանկացած պահի կարող է փլզվել, հնարավոր է, որ այնտեղ ևս քաղաքացիներ են մնացել։ Ծանր տեխնիկային զուգահեռ նաև մարդկային ձեռքերն են աշխատում։ Բավականին դժվար է ասել, թե որքան կշարունակվի փրկարարական աշխատանքները»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել