Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Այս մասին գրառում է կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ Փրկարարները Սուրմալու առևտրի կենտրոնի փլատակներում ողջ մնացած մարդու են հայտնաբերել։