Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Ստեղծել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն hավելվածի»։
Կազմում՝
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ),
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ,
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ,
- ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական,
- «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),
- «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ),
- «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ի բաժնի պետ (համաձայնությամբ)։