Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Երևանի 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Երևանի 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ մանկավարժության կամ հոգեբանության երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

  1. Ապահովում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական համակարգի գործարկումը,
  2. Իրականացնում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և կազմում համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ,
  3. Երեխաներին և նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցուցիչներին, մանկավարժական աշխատողներին մատուցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ…

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն N 2 հասցեով` ամեն օրբացի շաբաթ և կիրակի օրերիցժամը 1000ից մինչև 1300ըԴիմումները ընդունվում են 2022 թվականի օգոստոսի 9-ից օգոստոսի 29-ը ներառյալտեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]:

«Երևանի 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի սեպտեմբերի 23-ին:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 1430-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 1430-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել