Այսօր՝ հուլիսի 15-ին, մեկնարկել են պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները:
Երբ պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանին էր ներկայացնում իրենց միջնորդությունները, Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, նա կորցրեց գիտակցությունը:
Նրան դուրս հանեցին դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ԱԱԾ-ն ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: