Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին՝ հունիսի 30-հուլիսի 6-ի դրությամբ։ Ըստ այդմ ՝

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում և Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 4-ին և 5-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 4-ին և 5-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին և 6-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ հուլիսի 6-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել