Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։
Կարեն Թումանյանը 2002 թվականից առ այսօր «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի կողմից ստեղծված «Արդարադատության խմբի» փորձագետ է, 2005 թվականից առ այսօր՝ Փաստաբանների պալատի անդամ, 2006 թվականի առ այսօր՝ «Թումանյան» փաստաբանական գրասնեյակի տնօրենը, 2016 թվականից առ այսօր՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Երևանյան բյուրոյի իրավախորհրդատու, 2020 թվականի ց առ այսօր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրավաբանական խորհրդատու, 2021 թվականից առ այսօր՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս։
«Հեղափոխությունից հետո հնարավարություն ստեղծվեց, որ մենք իրապես ունենանք դատական իշխանություն, որն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ձգձգվում է, խանգարվում է մի շարք գործընթացներով, սակայն, այն ուղղությունը, որը ներկայումս մեր պետությունը վերցրել է արդար դատաքննության իրավուքնի իրացման, դատական իշխանության ձևավորման վերաբերյալ՝ կարծում եմ, կունենանք հաջողություններ»,-իր ելույթում նշեց նա։
Կարեն Թումանյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում