Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Միավորված ազգերի կազմակերպության տիեզերական գործերով գրասենյակի գլխավորած պատվիրակության կողմից տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնելու նպատակով` 2022 թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերը՝ 592 հազար 500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվության»: