«Ողջ ճշմարտությունը․ ես ոչ միայն Աղվան Վարդանյանի, այլ Աղվան և Էլինար Վարդանյանների աղջիկն եմ»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ (սկանդալային բացահայտում), քանի որ անընդհատ հարցնում եք, ասեմ․

Ուրեմն պարզվում է, որ ես «Աղվան Վարդանյանի աղջիկն» եմ, բայց դուք չգիտեք ողջ ճշմատությունը, իսկ ես կարծում եմ, որ դա շատ անարդար է։

Այսպես՝ ես ոչ միայն Աղվան Վարդանյանի, այլ Աղվան և Էլինար Վարդանյանների աղջիկն եմ՝ ամբողջ «ընտանիքով» որոշեցինք խորհրդարան գնալ, կիսատ` մի տեսակ այն չէր։

Բայց սա էլ դեռ ամենը չէ, մեր «ընտանիքից» մեկն էլ կա, որ խորհրդարանի պատգամավոր է, բայց իր անունը տալը մեզ մոտ արգելված է, որովհետև «երկրի հակառակ կողմն» է ընտրել։ Մի խոսքով բրազիլական սերիալ։

Դե ինչ ասեմ, մենք ընտանիքով՝ իրական և հորինված, մասնակցում ենք բոլոր միջոցառումներին։

Այսօր էլ իմ իրական ու հորինված ընտանիքները բոլորիդ ժամը 19։30-ին հրավիրում են Ֆրանսիայի հրապարակ։

Հ․Գ․ Երբ 2019-ին նույն ցանցը լուր տարածեց, որ ես Լևոն Մկրտչյանի աղջիկն եմ, զարմացա՝ ոնց չեն մտածել ասել, որ Աղվան Վարդանյանի աղջիկն եմ՝ գոնե ազգանունները կհամընկնեին, ավելի արժանահավատ կլիներ։ Փաստորեն 3 տարի պետք եկավ, որ գլխի ընկնեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել