Երևան քաղաքում՝ հունիսի 24-26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` հունիսի 24-ին և 27-29-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
