Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիս 16-ի որոշմամբ՝ «Արշակունյաց» պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Պետրոսյանը ազատվել է պաշտոնից։
Iravaban.net-ը հայտնում է, որ Պետրոսյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Գագիկ Պետրոսյանի դիմումը՝
1.Գագիկ Պետրոսյանին՝ 2022 թվականի հունիսի 20-ից ազատել «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն ընկերության մանկաբույժ Նելի Ղարագյոզյանի վրա»,-նշվում է քաղաքապետի որոշման մեջ։