Մթերքները մի գնեք փողոցից. ՍԱՏՄ-ն զգուշացնում է

Ամառային սեզոնն ազդարարում է նաև տարբեր էքսկուրսիաների մեկնարկը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Եթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք, պահեք փակ տարաներում, առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից: Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն), անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 – +4), իսկ կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք: Խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

Մթերքները մի գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան: 

Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացեք խմելու հոսող ջրով, և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց, խուսափելու նպատակով, օճառով լվացեք ձեռքերը, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  պահպանել այս կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել