«Կիևյան-Օրբելի» խաչմերուկում ավազ է լցված, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին տապալված են ու քամին էլ տալիս է այս կողմ, այն կողմ է տանում: Չգիտեմ էլ երբվանից է դա այդպես, ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են, շաբաթ, կիրակի էլ ոչ աշխատանքային է»,-այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա դիմեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, որ այդ խնդիրներին հետևողական լինեն:
«Ձեր նշած հասցեն Կիևյան 7-ն, առաջին նախազգուշացումը կատարել եմ մեկ շաբաթ առաջ: 12 վարչական շրջանի ղեկավարներն ունեն ստորագրած պայմանագիր «Վեոլիա» ջրի, ՀԷՑ-ի, «Գազպրոմի» և կապի հետ: Այդ պայմանագրերը վերաբերում են վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքների և ոչ հետաձգելի նոր կոմունիկացիաներ անցկացնելու աշխատանքների երկու կողմերի պարտավորություններին: Հստակ գրված են բոլոր պայմանները, տեխնիկական առաջադրանքի բոլոր պայմանները, այդ թվում՝ շինհրապարակի կահավորումը, բոլոր դետալները գրված են այդտեղ: Մեկ տարի ուժ ունի պայմանագիրը, կնքվել է մարտ ամսին: Ես ուղղակի պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեր հանձնարարականը՝ վարչական շրջանների ղեկավարները պետք է 180 աստիճան փոխվեն և կատարեն իրենց պարտականությունները»,-նշեց Կամո Արեյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: