Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Նշենք, որ Ավետ Պողոսյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է եղել։