Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել․ այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Կապիկի ծաղիկ հիվանդության 1704 դեպք է արձանագրվել աշխարհի 34 երկրում, վարակակիրները հիմնականում երիտասարդ տղամարդիկ են:
Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը գրանցվելուց հետո Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների մասնագետները մշտական կապի մեջ են:
Հայաստանի Բագրատաշեն, Գոգավան և Բավրա հյուսիսային երեք անցակետերում հսկողությունն ուժեղացվել է` կասկածելի դեպքի հայտնաբերման համար:
Կապիկի ծաղիկի փոխանցման, ախտանշանների, հիվանդության ընթացքի, կանխարգելիչ միջոցառումների, պատվաստանյութերի և վերոնշյալ հարցերի վերաբերյալ բանախոսել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակաբաններ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը և իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը