Ուզում եմ տեղեկացնել, որ ժամը 19:00-ին մեր ընկերները՝ Գեղամը Մանուկյան, Գեղամը Նազարյան այստեղ են լինելու և իրականացնելու են նստացույց: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազատության հրապարակից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արամ Վարդևանյանը:
«Կարելի է ասել՝ 1988 թվականին նստացույցի մասնակցած սերունդը նորից նստացույց է իրականացնելու, շատ հետաքրքիր է լինելու, հետաքրքիր զրույց կունենանք»,-ասաց պատգամավորը:
Վարդևանյանի խոսքով՝ ինչ-որ իմաստով Արցախյան շարժման տրամաբանությունն է լինելու:
«Գեղամ Մանուկյանը 1988 թվականին էլ է մասնակցել, հիմա էլ կմասնակցի: Ես չգիտեի, որ Գեղամ Մանուկյանն այդքան մեծ է: Ինչևէ, իրեն հարցեր կտաք ավելի մանրամասն կպատասխանի»,-ասաց Վարդևանյանը: