Ընդդիմադիրներն Ազգային ժողով կվերադառնան բացառապես իրենց օրակարգով, «Դիմադրություն» շարժման հավաքի ժամանակ այս մասին ասաց շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով` ՔՊ–ի օրակարգով հնարավոր չէ մեզ տեսնել ԱԺ-ում։ Մարդիկ երևի մտածում էին, որ վրանները հավաքելուց հետո հիմա մեզ տեսնելու էին փողկապներով ԱԺ-ում մակրոտնտեսական ցուցանիշների մասին խոսելիս»,-ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` վրանը շարժման գործիքներից մեկն էր և շարժման մարտավարությունը չի փոխվել։ Վարդևանյանը մանրամասնեց` Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախ պետք է լրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, որից հետո ԱԺ պատգամավորների 1/3–ը պետք է դիմումով հանդես գա և ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Սակայն, ըստ նրա, այս գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ մինչև նրա պաշտոնավարման մեկ տարին` օգոստոսի 2-ը, շատ անելիքներ ունեն։ Վարդևանյանը հավելեց` խաղաղ ճանապարհով հասնելու են «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի։
Մանրամասները՝ տեսանյութում։