ՄՊՀ-ն նախաձեռնել է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի բարեփոխումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://www.e-draft.am/projects/4412:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն.

սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։

Նախագիծը միտված է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ինչպես նաև սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը և բխում է Հանձնաժողովի կողմից թռչնամսի շրջանառության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքներից, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ  http://competition.am/wp…/uploads/2022/03/Trchnamis-2.pdf։

Կարևորելով բոլոր շահագրգիռ անձանց և մարմինների մասնակցությունը և նրանց հետ համագործակցությունը՝ առաջարկում ենք մինչև 2022 թվականի հունիսի20-ը ներկայացնել Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել