Մեկ փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվող Stage International 8 շաբաթյա ծրագրին. ՓՊ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Փարիզի փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանական դպրոցի միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում այս տարի ևս Հայաստանից 1 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվող “Stage International” (ֆրանսերեն) 8 շաբաթյա ծրագրին (դասընթացին):

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունից:

Ծրագրի ընտրական փուլն արդեն սկսված է: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերենի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, որոնց տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և որոնց փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ:

Ծրագիրն անց է կացվելու 2022 թվականի հոկտեմվերի 3-ից նոյեմբերի 25-ը (8 շաբաթ):

Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ մասնակից փաստաբանը: Հնարավոր է նաև որոշակի ֆինանսական աջակցության և/կամ կացարանի տրամադրում:

Մրցույթի մասնակցության համար հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի հունիսի 17-ը:

Հայտերի ներկայացման և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նկարագրում.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել