Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում(Նազարբեկյան 40) տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը»:
Նա նշել է, որ գործով դատավոր է հանդիսանում Արմեն Շիրոյանը:
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել, ապա ազատ արձակել։