Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք. զոհված զինծառայողի հայր

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը, նա պատմեց, որ երեկ սև բերետներով ոստիկաններն իրեն ծեծել են։

«Երել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի մի անկյունում հանգիստ կանգնած էի, երբ պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել ես ոչ մի բան չէի անում, երբ սոտիկանական շարքը մոտեցավ՝ նայելով իրենց աչքերին ասացի՝ այս տղան հազարավոր թուրք է սպանել (ցուց տալով որդու լուսանկարով շապիկը), ես նկատեցի իրենք նայում էին Հայկազիս աչքերին և հասկանում էին, թե ով է իրենց դիմաց կանգնած։ Հանկարծ մի սև բերետավոր վազեց վրաս, բռնեց թևիցս և քաշեց իրենց ոհմակի մեջ։ Վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապկը և զգում էի, թե որքան հարվածներ էի ստանում գլխիս վրա։ Առանձնակի դաժանությամբ խփում էին։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Երկու տղաներ գլուխս իջացրած արագ-արագ ինձ տեղափոխում էին ինչ-որ տեղ։ Այնքան արագ, որ ընկնում էի։ Ասում էի՝ ի՞նչ եմ արել ձեզ տղաներ, որ այսպես եք վարվում, ասացին՝ սուս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք։

Ի՞նչ վատ բան էի ես արել, ընդամենը ասել էի՝ իմ տղան հազարավոր թուրք է սպանել։ Այդ բառերն այդպիսի ներգործություն ունեցան այդ սև բերետավորների վրա։ Ես կարող եմ ենթադրել, որ նրանք Ալիևի կամ Էրդողանի կողմից են ուղարկվել։  Ես վստահ եմ, որ իրենք մաքուր արյունով հայ չեն։ Ես պահանջում եմ ԴՆԹ-ի թեստ, որ հասկանամ՝ որտեղ են իրենք բուծվել։

Իշխանությունն արդեն հոգեվարքի մեջ է»,-նշեց զոհված զինծառայողի հայրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել