Հասնելու ենք նրան, որպեսզի Արցախի դրոշը տեղադրվի նաև միջազգային կառույցների շենքրի դիմաց ու այլ երկրների մայրաքաղաքներում. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1992թ. հունիսի 2-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է հայկական երկրորդ պետության պետական դրոշը։

30 տարի շարունակ մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակները պայքարել են Արցախի դրոշն ամեն տեղ բարձ պահելու համար։ Այսօր էլ դուք եք այդ պայքարի առաջնագծում, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 5-ից ԱՀ դրոշը ծածանվում է նաև Ֆրանսիայի հրապարակում՝ բոլորիս միավորելով մեր ժողովրդի ամենանվիրական նպատակի՝ Արցախի ազատության շուրջ։ Եվ մենք հասնելու ենք նրան, որպեսզի Արցախի դրոշը տեղադրվի նաև միջազգային կառույցների շենքրի դիմաց ու այլ երկրների մայրաքաղաքներում։

Շնորհավոր Արցախի դրոշի օրը, սիրելի հայրենակիցներ»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել