«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք քննադատում ենք և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին։ Երկուսն էլ պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված խնդիրների համար։
Եթե հրապարակում հավաքված առաջնորդները հեռանան քաղաքականությունից, փողոցում 10 անգամ ավելի շատ մարդ կհավաքվի։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պահում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ քանի դեռ նրանք կան, նրանց վերադարձի վախից ժողովուրդը շարունակելու է սատարել գործող իշխանությանը։ Որ օրը նրանք քաղաքականությունից հեռանան, շատ արագ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքականությունից կհեռանա»,- գրել է նա։