«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս Իշխան Սաղաթելյանը խոսեց մայիսի 27-ի իրենց անելիքների մասին:
«Վաղը անհնազանդության ակցիաներ լինելու են նաև Հանրապետության մարզերում: Վաղը հանրահավաք չենք ունենալու՝ մեզ համար լինելու է աշխատանքային օր: Մայիսի 28-ին ժամը՝ 18:00-ին, հրավիրում ենք համապետական հանրահավաք: Մինչև հանրահավաքը ժամը 16:00-ին Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ: Տեղեկացնեմ մի շատ կարևոր բան, որ մայիսի 28-ին մեր հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու նաև Ստեփանակերտում»,- ասաց նա: