Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում կարևոր հայտարարություններ են հնչելու:

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա, որտեղ շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել