«Հայաստան» դաշինքը ներկայացրել է այսօրվա «Դիմադրություն» շարժման օրակարգը։
Այսպիսով, 16։00-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա միջոցառում։ Չի նշվում, թե ինչ միջոցառման մասին է խոսքը։
19։00-ին նախատեսված է հանրահավաք՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (Շենգավիթ վարչական շրջան)։
«20։30 Live ենք մտնում սոցցանցերում #LiveAra, #HayMna արշավի շրջանակներում»,-նշվում է հայտարարության մեջ։