«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի խորհրդարանի կողմից ընդունված այսօրվա հայտարարությանը։
Մենք ևս վերահաստատում ենք հայտարարության մեջ եղած միտքը, «որ և՛ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները:
Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»»,- գրել է նա: