Եթե դիմել եք Երևանի քաղաքապետարան և սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների դիմում-նամակներին պատասխանում է սահմանված ժամկետներից բավական ուշ, երբեմն քաղաքացին ստիպված է լինում ամիսներով սպասել մինչև կստանա, օրինակ, շինարարության կամ քանդման թույլտվություն:

Երևանի քաղաքապետարանի այս գործելաոճը խախտում է քաղաքապետարան դիմած քաղաքացիների իրավունքները, որը խիստ դատապարտելի է, եւ պետք է համապատասխան լուծում ստանա:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Եթե դիմել եք Երևանի քաղաքապետարան և սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ, որպեսզի հնարավորություն ունենամ արձանագրել խախտման բոլոր դեպքերը:

Խնդրում են խախտումը ներկայացնել կամ այս հրապարակման մեկնաբանություններում, կամ անձնական հաղորդագրության միջոցով, կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ +374 11 513230»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել