554 միլիոն դրամ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար. Երևանի քաղաքապետարան

554 միլիոն դրամ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար. կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 միլիոն դրամ հատկացվեց։ Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:

Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 21-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել