Այս երկու հարցը լուծելու դեպքում մենք հասնելու ենք մեր նպատակին. Իշխան Սաղաթելյան

Տեմպը պահելու համար պետք է դիմանանք, իսկ ճնշումը ուժեղացնելու համար՝ շատանանք: Այս երկու հարցը լուծելու դեպքում մենք հասնելու ենք մեր նպատակին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ժամը 18:00-ից հետո մենք մնում ենք տասնյակ հազարավոր քաղաքացիներով, բայց մեզ քաղաքացիները պետք են առավոտյան ժամը 8:00-ին, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը և շրջափակենք մեր ուզած շենքը:

Վաղը առավոտյան ժամը 8:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել