Այս օրերին Նիկոլ Փաշինյանին սատարելը դա մեղք է. այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս կոչով դիմեց պետական պաշտոնյաներին:
«Մեկ անգամ ևս մի մտեք այդ պատասխանատվության տակ և մի կիսեք այդ մեղքի բաժինը՝ հանուն պաշտոնի ու դիրքի: Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ուժային կառույցներն են մնացել, որոնք չեն կարողանալու կանգնեցնել ժողովրդին: Կոչ եմ անում լավ մտածել, նայել ձեր ծնողների ու երեխաների աչքերին և մտածեք վաղվա օրվա մասին»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ միևնույնն է Նիկոլ Փաշինյանը գնալու է: