Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մարտի 3-ին ԱՀ Շուշի քաղաքի բնակչուհին և վերջինիս եղբայրը գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը ԱՀ Գլխավոր դատախազություն գրավոր հաղորդում են ներկայացրել ԱՀ Շուշիի համայնքի ղեկավար, պաշտոնատար անձ հանդիսացող Արծվիկ Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց ընտանիքի կողմից օգտագործվող Շուշիի քաղաքում տեղակայված հողատարածքը, շենքի նկուղը և իր ծառայողական ավտոմեքենան յուրացնելու վերաբերյալ:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ ամբողջությամբ հերքվել են վերջիններիս հայտնած տեղեկությունները և հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճվել է:
Սուտ մատնության դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 357-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: