«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ին, հանրահավաք իրականացրեցին Սասունցի Դավթի արձանի մոտ: Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցներն այսօր մոտ երկու ժամ շրջափակել էին ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ մտնելու են ԱԳՆ շենք։ Թեև սկզբում ոստիկանները փակել էին մուտքն ու թույլ չէին տալիս, սակայն որոշ ժամանակ անց ի վերջո նրանք մտան շենք։
Մինչ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները արտաքին գործերի նախարարությունում էին, ԱԳՆ շենքի բակում հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշոց, հրմշտոց սկսվեց։
Պատգամավորները դուրս գալով շենքից՝ պատ կազմեցին քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։