Ժամը 8:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ֆրանսիայի հրապարակ, չուշանաք. Իշխան Սաղաթելյան

Վաղը առավոտից շարունակում ենք բողոքի անհնազանդության մեր ակցիաները. այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Այս քանի օրերի ընթացքում մեր ձեռքբերումները, որոնք մենք ունենք պետք է կրկնապատկենք ու եռապատկենք: Վաղը առավոտյան՝ ժամը 8:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ֆրանսիայի հրապարակ՝ մեր ակցիաները, քայլերն ու գործողությունները շարունակելու համար: Խնդրում եմ չուշանաք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կշարունակվեն բողոքի անհնազանդության ակցիաները, որից հետո Սասունցի Դավթի արձանի մոտ տեղի կունենա հանրահավաք և մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել