«Եթե լինեինք այդպիսի պետություն, Վանեցյանը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից…». Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր տեսա պարոն Ա․Վանեցյանի հրապարակավ հրճվանքը իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։

Կարծիքս․ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտները արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձևավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան և ֆիզիկական առողջությունը։ Եվ եթե լինեինք այդպիսի պետություն, ապա պարոն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պարոն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, և այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում նման հայտարարություն էր արել․ «Այսօր փոքր աղջիկս, ով 2 տարեկան է, շորերն էր հագնում, Արցախի դրոշն էր կպցրած։ Ասացի՝ աղջիկ ջան սա ի՞նչ է, ձեռքը բարձրացրեց և ասաց՝ առանց թուրքի Հայաստան։ Ինչ եմ ուզում ասել՝ նույնիսկ փոքր երեխաներն են հասկացել, որ մենք հայերս պայքարում ենք մեր երկիր համար։ Այս մարդիկ որոշել են ողջ Հայաստանը տանել թրքացման, բայց մենք չեն թողնելու և միասին կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել