Իշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Եթե որևէ մեկը համարձակվի, որևէ փաստաթուղթ ստորագրի, ինքը Հայաստան չի մտնի․ այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Որ պատկերացնեք, թե մեր շարժումն ինչի է հասել, դրա ապացույցն է Թուրքիայի բացահայտ աջակցությունը՝ օրվա իշխանություններին։ Հայաստանի իշխանություններին օգնության է հասել Թուրքիայի արտաքինն գործերի նախարար Չավուշօղլուն, ով հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներսից արմատական ուժերի, իսկ դրսից Սփյուռքի ճնշման տակ է։ Այս՝ ճիշտ եք ասում՝ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, ձեր գործընկերը՝ Հայաստանում մերժված։

Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանությանը շատ բնական է, որովհետև հայտնվել է մի իշխանություն, որը հլու-հնազանդ կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, բայց հիասթափեցնեմ բոլորիդ, այլևս որևէ մեկը և որևէ կերպ Նիկոլին փրկել չեն կարող։ Նիիկոլն այլևս չկա։ Նիկոլ, դու չես կարող սպասարկել Հայաստանի և հայ ժողովրդի շահը։ Դու մի ճանապարհ ունես, պետք է գնաս ու վերջ։

Հայաստանում չկա ժողովրդավարություն, որովհետև ժողովրդավարության թշնամին հայտնվել է իշխանության»,-ասաց Սաղաթելյանը։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, որում նա նշել էր, որ իր համար անընդունելի է և իրեն անհնգստացնում է ատելության խոսքը և ինքը ցնցված է։

«Տիկին դեսպան, մենք ևս ցնցված ենք Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից, բայց Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողն ունի մեկ հասցե, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը ԱԺ-ում ասում էր՝ թաթիկները կկտրեմ, կծեփեմ ասվալտին, ծնոտդ կջարդեմ։ Ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքների ղեկավարների հետևից, ձեզանից որևէ մեկը ձայն չէր հանում լռում էր և այսօրվա իրավիճակը նաև ձեր մեղքով է։ Այո, ատելության խոսքը պետք է վերանա և դա պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ վաղը հանրահավաք չի լինի, կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել