Առողջապահության ազգային ինստիտուտի ու Գրանովի անվան գիտահետազոտական կենտրոնի միջև հուշագիր ստորագրվեց

Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը կազմակերպել էր կրեդիտավորված վարպետաց դաս՝ «Ժամանակակից վիրաբուժական հեպատոլոգիա» խորագրով։ Որպես բանախոսներ հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության Անատոլիյ Գրանովի անվան ռադիոլոգիայի և վիրաբուժական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանի  Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսորները։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը ներկայացրեց լյարդի ուռուցքային պաթոլոգիաների բուժման հայաստանյան փորձը:

Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը նշում է, որ յարդի, ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաները բավականին ծանր են, իսկ ՀՀ-ում չկա ժամանակակից մոտեցում՝ ինչպես կանխարգելման, այնպես էլ սկզբնական փուլում օնկոլոգիայի հայտնաբերման ու մնացյալ քայլերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել