Նիկոլ, դու մի բան ունես անելու․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 21-ին, քայլերթով հասան կառավարական ամառանոցների մոտ։

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով․

«Հարգելի հայրենակիցներ,

մենք գտնվում ենք կառավարական առանձնատան դիմաց։ Մենք այստեղ ենք մեկ հիմնական ուղերձով՝ դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո՝ ձեռք բերած որևէ պայմանավորվածություն՝ առ ոչինչ է։ Նիկոլ, դու մի բան ունես անելու՝ դու պետք է գնաս, պետք է գնաս, որ Արցախը մնա հայկական, հայ մարդը ապրի արժանապատիվ, դու շանս չունես, դու այլևս ոչինչ ես։ Մի հատ նայի՝ քանի վարչապետ է եկել քո հետևից, դու պետք է գնաս։ Դու մի ճանապարհ ունես, հեռանան արագ և անցնցում։Դու պետք է հեռանաս անարյուն, դու պետք է հեռանաս և վերջ։

Մի պահ մտածում են, որ ժողովուրդը կհոգնի։ Դուք չեք պատկերացնում ինչքան շատ եք, հայ ազգը ոտքի է կանգնել։ Այս պայքարն անկոտրում է։ Իմացի, որ դու ոչինչ ես, իսկ միջազգային հանրությունը թող տեսնի՝ իշխանությունը փողոցում է։ Վստահեցնում եմ՝ հաշված օրեր են մնացել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել