Իշխան Սաղաթելյանն, Արթուր Վանեցյանն ու մյուս պատգամավորները դուրս եկան ոստիկանության շենքից

Մենք հանդիպեցինք և մեր պահանջները ներկայացրեցինք ոստիկանապետ Վահե Ղազարյանին. այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Հիշում եք մեր առաջին ու հիմնական պահանջը այն էր, որ բռնի ուժ և ապօրինություն իրականացրած բոլոր դեպքերով նշանակվի ծառայողական քննություն ու օրենքի շրջանակում համապատասխան գործողություններ տեղի ունենան: Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ ոստիկանի գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է տասնյակից ավելի քրեական գործեր, իսկ այսօրվա դեպքերի հետ կապված տեղի է ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով:

Ավտոերթերի հետ կապված մոտ 80 մեքենա բռնագրաված էր և տարբեր պատճառներով դրանք չէին վերադարձվում քաղաքացիներին: Պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները փոխանցվեն մեր քաղաքացիներին:

Այս պահին մենք համարում ենք, որ մեր պահանջների հիմնական մասը արդարացված է»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքից հետո, շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն, որպեսզի ներկայացնեն իրենց երեք պահանջները:

Նշենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ մտան ոստիակնության շենք որպեսզի հանդիպեն ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել