Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ ոստիկանության շենքում են

Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքից հետո, շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն, որպեսզի ներկայացնեն իրենց երեք պահանջները:

Շարժման մասնակիցները քայլերով հասան ոստիկանության շենքի մոտ, որտեղ էլ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ոստիկանապետի հետ հանդիպում պահանջեց, որպեսզի անձամբ նրան ներկայացնի իրենց պահանջները:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ մտան ոստիակնության շենք որպեսզի հանդիպեն ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել