Իշխան Սաղաթելյանը երեք պահանջ ներկայացրեց

Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը: Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեք պահանջով հանդես եկավ:

«Առաջին. դիմում եմ ոստիկանապետին: Պետք է կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք երեկ և այսօր ապօրինություններ են գործել և նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Երկրորդ. պետք է սկսվի իրավական գործընթաց պարզելու այս հանցագործություն կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները:

Երրորդ. պահանջում եմ, որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով՝ այս վայրագությունների նկատմամբ, և բացառի բռնի ու անհամաչափ ուժի կիրառումը մեր քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց քայլերթով գնալ ոստիկանություն և իրենց պահանջները ներկայացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել