Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում. Ծովինար Խաչատրյան

Մամուլում լուրեր են տարածվել, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան։ Ըստ լուրերի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զանգահարել և փորձել է վերջինիս համոզել, որ մտափոխվի, և որ Հայաստանում լարվածություն չկա, բայց նրա ջանքերը անարդյունք են մնացել:

Այս լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել