ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:
Ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքէջը, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները:
Իրավաբան.net