Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների. Երևանի քաղաքապետարան

Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու: Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հերոս չեխովականներին նվիրված միջոցառումը յուրօրինակ խոնարհում էր նրանց հիշատակի առջև. աշակերտների մասին պատմում են նրանց մանկավարժները, ովքեր ևս իրենց կարևոր ներդրումն ունեն հայրենանվեր սերունդ կրթելու գործում:
Դպրոցի սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղադրվել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Պողոսյանի ընտանիքի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել