Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուս խաղաղապահները կարևոր գործառույթ և առաքելություն են կատարում տարածաշրջանում։ Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան ժամանակ կա Արցախը: Սակայն Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է։ Ինչպե՞ս դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհն այստեղ ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, սպանդ։ Այս կապակցությամբ մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Համարում ենք, որ այս առաքելությունը կշարունակի անել ամեն ինչ՝ կայունության ու խաղաղության պահպանման համար։ Ավելին, Ռուսաստանը նաև պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- գրել է նա: