Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական իր զեկույցում ահազանգել է, այն մասին, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ավելցուկային մահերի տվյալները ուռճացված են: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Պարզվել է, որ օրվա իշխանությունները պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել են որպես կորոնավիրուսից մահացածներ: Այս իշխանությունները չունեն սրբություն, հայրենասիրություն ու կարմիր գիծ և ամեն ինչ անում են իրենց աթոռի համար:
Իրենք մտածում էին, թե մենք մի քանի օր կհավաքենք, երթ կանենք, կհոգնենք, կպառակտվենք ու կգանանք տներով, բայց նման բան չի լինելու. այս ազգը որտքի է կանգնել ու գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա: