Ով է որոշել, որ Երևանում կայանելը պետք է լինի վճարովի. Արամ Վարդևանյան

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ժողովուրդ ջան դուք, որ տուն եք գնում, տանը նստելու համար գումա՞ր եք վճարում: Որքան գիտեմ՝ չէ: Բայց ո՞նց է ստացվում, որ Երևանում կայանելը պետք է լինի վճարովի: Ո՞վ է դա որոշել: Երևանում կայանելը լինելու է անվճար և կարմիր գիծ չի լինելու»,- վստահեցրեց պատգամավորը:

Նշենք, որ վաղ առավոտից շարժման մասնակիցները 4 ուղղություններով սկսել են իրենց անհնազանդության երթերն ու ակցիաները: Առաջին երթը շարժվել է Գայի Պողոտայից, երկրորդը՝ Անդրանիկի արձանի դիմացից (Րաֆֆու փողոց), երրորդը՝ Չաուշի արձանի մոտից (15 թաղամաս) և չորրորդը՝ Սասունցի Դավիթի արձանի մոտից:

Երթից հետո Ֆրանսիայի հրապարակում ժամը՝ 19:00-ին տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որից հետո շարժման մասնակիցները կրկին կարճ քայլերթ իրականացրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել